211652_close_icon
views-count2763 դիտում article-date 00:49 21-04-2014

«Բավարիա» - «Ռեալ». ՉԼ 2003/2004 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Այս մեծագույն ակումբների դիմակայությունից առաջ շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել թիմերի միջև կայացած հիշարժան հանդիպումները: [b]Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն[/b] Խմբային փուլ [url=https://shamshyan.com/hy/article/10940/]«Ռեալ» - «Բավարիա»`2:4[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11187/]«Բավարիա» - «Ռեալ»`4:1[/url] Կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11315/]«Ռեալ» - «Բավարիա»`2:0[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11315/]«Բավարիա» - «Ռեալ»`2:1[/url] [b]Չեմպիոնների լիգա. 2000/2001 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] Կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11453/]«Ռեալ» - «Բավարիա»` 0:1[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11453/]«Բավարիա» - «Ռեալ»` 2:1 [/url] [b]Չեմպիոնների լիգա. 2001/2002 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] 1/4 եզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11560/]«Բավարիա» - «Ռեալ»`2:1[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11560/]«Ռեալ» - «Բավարիա»`2:0[/url] [b]Չեմպիոնների լիգա. 2003/2004 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] «Բավարիա»-ի և «Ռեալ»-ը հաջորդ հանդիպումը կայացավ մեկ տարվա ընդմիջումից հետո: Այս անգամ թիմերի ճանապարհները խաչվեցին 1/8 եզրափակիչում: Առաջին խաղը տեղի ունեցավ Մյունխենում: Հանդիպման ընթացքում դարպասը գրավելու ավելի շատ պահեր ստեղծեցին տանտերերը, սակայն իրացրեցին դրանցից միայն մեկը: 75-րդ րոպեին Ռոյ Մակայը գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին, սակայն մյունխենցիների ուրախությունը երկար չտևեց, քանի որ 8 րոպե անց Ռոբերտո Կառլոսը տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը: Հարկ է նշել, որ տվյալ դրվագում գնդակը «Բավարիա»-ի դարպասում հայտնվեց փորձառու Օլիվեր Կահնի մանկական սխալից հետևանքով: Պատասխան խաղի ելքը վճռեց Զինեդին Զիդանի խփած միակ գնդակը: Հաղթողի հետ կապված բոլոր հարցերը հանվեցին առաջին խաղակեսում, երբ ֆրանսիացին գեղեցիկ հարվածով ձեռնունայն թողեց Օլիվեր Կահնին: Խաղի մնացած ժամանակահատվածում «Բավարիա»-ն մի քանի հիանալի հնարավորություն ստեղծեց պարտությունից խուսափելուի համար, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել Իկեր Կասիլիյասի պաշտպանած դարպասը: Արդյունքում «Ռեալ»-ը կրկին կանգնեց «Բավարիա»-ի ճանապարհին: 1/8 եզրափակիչ. առաջին խաղ 24.02.2004 [b]«Բավարիա» - «Ռեալ»`1:1 [/b] «Օլիմպիոշտադիոն». Մյունխեն Գոլ` Մակայ 75’ – Կառլոս 83’ «Բավարիա»: Կահն – Ռ.Կովաչ, Սանյոլ, Լիզարազյու (Սալհիամիջիչ 46'), Դեմիչելիս (Յերեմիս 92'), Հարգրիվզ, Բալակ, Զե Ռոբերտո, Պիսարո (Սանտա Կրուս 76’), Մակայ «Ռեալ Մադրիդ»: Կասիլյաս – Սալգադո, Հելգուերա, Բրավո, Կառլոս - Բեքհեմ, Գուտի, Ֆիգու, Զիդան - Ռաուլ, Ռոնալդո (Սոլարի 91') 1/8 եզրափակիչ. պատասխան խաղ 10.03.2004 [b]«Ռեալ» - «Բավարիա»`1:0 [/b] «Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ Գոլ` Զիդան 32' «Ռեալ Մադրիդ»: Կասիլյաս – Սալգադո, Հելգուերա, Բրավո, Մեխիա – Գուտի (Բորխա 96'), Բեքհեմ, Ֆիգու, Զիդան – Սոլարի (Կամյասո 93), Ռաուլ «Բավարիա»: Կահն – Ռ.Կովաչ, Սանյոլ (Սալհիամիջիչ 67'), Լիզարազյու, Դեմիչելիս (Յերեմիս 92'), Հարգրիվզ (Շվայնշտայգեր 46'), Բալակ, Զե Ռոբերտո, Պիսարո (Սանտա Կրուս 68’), Մակայ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր