Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում
Լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում:
Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 13-ին, ժամը 10:00-ից 15:00-ը՝ Երևանի Կարեն Դեմիրճյաի անվան մարզահամերգային համալիրում:
Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: