4940 դիտում
14:16 11-11-2018
Յուրի Վարդանյանի աճյունը տեղափոխվել է Հայաստան, հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին՝ Կոմիտասի անվան պանթեոնում
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը գիշերը՝ 2:30, տեղափոխվել է Հայաստան:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/11/11/Yuri-vardanyan/2841473]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
«Յուրի Վարդանյանի աճյունը կտեղափոխվի Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ էլ վաղը տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը: Այնուհետև կբերվի Երևան՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»,- ասաց նա և հայտնեց, որ հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Կոմիտասի անվան պանթեոնում:
Հիշեցնենք` Յուրի Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 2-ին 62 տարեկանում:
Նմանատիպ նյութեր
3782 դիտում
11:26 10-11-2018
Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին
1713 դիտում
22:41 23-03-2016
Գեղամ Գրիգորյանի աճյունը կամփոփվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
Այս բաժնից
478 դիտում
13:37 27-04-2024
Հայաստանի իշխանությունները Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա ՀՀ․ դեսպան
361 դիտում
12:48 27-04-2024
Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ