1649 դիտում
17:45 20-04-2014
Արցախը ժամանակին նվիրել են Ադրբեջանին. Ֆրանկ Էնգել. տեսանյութ
Եվրախորհրդարանական հյուրերին Արցախի նախագահն է ընդունում: Նկարահանումն արարողակարգային է, տեղեկատվությունը՝ պաշտոնական: Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Ընդգծվել է փոխշահավետ համագործակցության եւ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Հաջորդիվ՝ ճեպազրույցն է: Հստակեցումը սկզբից: Ճանաչողական այցով եվրախորհրդարանի պատգամավորն Արցախում է եղել 2006 թվականին: Սա ավելի շատ՝ աշխատանքային այց է:
Ավանդական հարցը հյուրերին, Բաքվի տխրահռչակ Սեւ ցուցակի մասին: Եվրախորհրդարանականը կատակում է՝ այդ ցուցակում հայտնվել է դեռ 2006-ին եւ ամենաշատն իրեն վշտացրել է, որ այնտեղ իր ազգանունը սխալ էին գրել: Իսկ ավելի լուրջ՝ Եվրոպան հակված է ավելի անմիջական հարաբերություններ ունենալ փաստացի անկախ երկրների, այդ թվում՝ Արցախի հետ: Եվ դա ոչ թե ներքին կարգով՝ այլ բացահայտ:
Եվրահանձնաժողովի կողմից վերջերս ընդունվել է մի բանաձեւ, որով խրախուսվում են Արցախի հետ ուղղակի շփումները: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման պաշտոնական ձեւաչափը Մինսկի խումբն է: Այլ կառույցների թվում նաեւ Եվրախորհրդարանն է պատրաստ աշխատել ոչ-կառավարական կազմակերպությունների հետ՝ հակամարտող երկրներում հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու ծրագրերով: Այս թեմային ավելի մանրամասն հյուրերը Արցախի հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանն են անդրադարձել: Բայց նախ՝ քաղաքական մասը:
Եվրապատգամավորը զուգահեռներ է տանում նմանատիպ այլ զարգացումների հետ: Քաջատեղյակ է իրավիճակին եւ միջազգային իրավունքին էլ տիրապետում է, ու վստահ է՝ Արցախը միջազգային իրավունքի տեսակետից անխոցելի է, բայց դա գործնականում նրան ոչինչ տալ չի կարող: Իսկ որ Արցախը աշխարհին ցույց տալու բան ունի՝ եվրապատգամավորը վստահ է:
Հասարակական սեկտորի հետ հյուրերի հանդիպումը մոտ երկու ժամ է տեւել: Քննարկվել են հիմնականում կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության հնարավորությունները եւ եվրոպական կառույցների ծրագրերում արցախյան կազմակերպություններին անմիջականորեն ներգրավելու տարբերակները: Իսկ Արցախ կատարած այցի առաջին գործնական արդյունքները կերեւան առաջիկա 10-15 օրվա ընթացքում, խոստանում են հյուրերը՝ ակնարկելով նաեւ մոտ ապագայում նախատեսվող հերթական այցի մասին:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26484]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2412 դիտում
11:17 02-03-2017
Սա այն մոտեցումը չէ, ինչ Հայաստանը պետք է ունենա. Ֆրանկ Էնգել. «168 ժամ»
3064 դիտում
12:52 01-01-2021
Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է․ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի ամանորյա ուղերձը
1039 դիտում
09:39 01-10-2023
Ժամանակին պետք է ռեալ քայլեր անեիք, որ Արցախը չկործանվեր. Արշակ Աբրահամյան
Այս բաժնից
895 դիտում
21:10 02-01-2025
Դոնալդ Թրամփը երդմնակալությանն ընդառաջ հաղթական հանրահավաք կանցկացնի
883 դիտում
20:33 02-01-2025
Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի
1033 դիտում
20:19 02-01-2025
Մերձդնեստրի արդյունաբերությունը կանգ է առել