1048 դիտում
09:39 01-10-2023
Ժամանակին պետք է ռեալ քայլեր անեիք, որ Արցախը չկործանվեր. Արշակ Աբրահամյան
Հասարակական գործիչ Արշակ Աբրահամյանը գրառում է կատարել․
«Գոնե հիմա հասկացաք՞ որ Արցախի մասին ֆլեշմոբերով,կոչերով,ձևական մտահոգվելով,միայն հարցազրույցներ տալով և ֆեյսբուքում հեկտարանոց վերլուծություններ անելով, Արցախի մասին երգեր երգելով ոչ մի օգուտ չտվեցիք և չկարողացաք փրկել երկիրը թշնամու ճիրաններից։
«Չկտրած ձմերուկի» գործելաոճով աշխատող կուսակցությունները գոնե հասկացան՞ որ իրենց մեղքի բաժինը ունեն հենց այն բանի համար որ ժամանակին գործուն քայլերի չդիմեցին և Արցախը կործանողին չխանգարեցին։
Միայն խոսալով հայտնի դարձած «հայրենասերները» զգում են՞ որ ավելի լավ էր մեկ անգամ գործել՝քան թե ամբողջ օրը խոսել։
Արցախի կործանման համար մեղավոր են շատերը…շատ շատերը։Երբ որ Հայաստանից ասում էիք «դիմացեք էսա մի բան կանենք,քաղաքական գործընթացներ ենք նախաձեռնել…»
Մենք Արցախում մինչև վերջ դիմացանք բայց ձեր «նախաձեռնած գործընթացների» արդյունքը այդպես էլ չտեսանք։Այսօր էլ ձևական Արցախի մասին նկարներ եք տեղադրում ձեր էջերում և լալահառաչ ստատուսներ գրում։
Ժամանակին պետք է ռեալ քայլեր անեիք, որ Արցախը չկործանվեր, այժմ դուք և ձեր ձևական քայլերը մեղմ ասած ….
Ձեզ մնում է միայն մեկ բան ասել.
Զուտ որպես ՀԱՅ չեմ ցանկանա որ արցախցիների օրը ընկնեք,բայց մտածեք ձեր արած-չարածների մասին գոնե հանուն ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ։
Աստված պահապան բազմաչարչար ՀԱՅ ԱԶԳԻՆ։
Հ.Գ.Նկարը արված է ամսի 25-ին (իմ դուրս գալու օրը)երբ ԱՀ նախագահականի վրա դեռ ծածանվում էր ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
5204 դիտում
10:36 21-07-2021
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրու ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
3064 դիտում
12:52 01-01-2021
Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է․ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի ամանորյա ուղերձը
Այս բաժնից
1285 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1294 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
1846 դիտում
16:07 05-01-2025
Եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար