1616 դիտում
20:49 19-04-2014
Վոլեյբոլիստուհիների թեժ պայքար. 1-ին տեղում Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն է
Այսօր՝ ապրիլի 19-ին, Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 10 բուհի թիմեր։
Այս տարի առաջին անգամ մրցումներին մասնակցում էր նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը, ում մասնակցությունը պայքարն առաջել հետաքրքիր դարձրեց։
Եզրափակիչ փուլում 3-րդ տեղի համար պայքարում ուժերը չափեցին Երևանի պետական լեզվաբանական և Արցախի պետական համալսարանների հավաքականները։ Խաղում հաղթանակ գրանցեցին և 3-րդ հորիզոնականը գրավեցին Արցախի պետական համալսարանի վոլեյբոլիստուհիները։ 1-ին և երկրորդ տեղերի համար պայքարեցին ԵՊՀ և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմերը։ Թեժ պայքարում 3։1 հաշվով առավելության հասավ և առաջին մրցանակային տեղը գրավեց Ֆիզկուլտ ինստիտուտը ներկայացնող թիմը։ Երկրորդ տեղում Երևանի պետհամալսարանն էր։
Վոլեյբոլի խաղերի գլխավոր մրցավարն էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը։ Նա նկատեց, որ վոլեյբոլը Հայաստանում տարեցտարի զարգացում է ապրում, և ուսանողական այս առաջնությունը նույնպես մեծ ազդակ է մարզաձևի զարգացման գործում։
Հայաստանի ուսանողական մարզական առաջնության շրջանակներում կանցկացվի 14 առաջնություն՝ 11 մարզաձևից։ Խաղերին ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհի շուրջ 3000 ուսանող։
Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
973 դիտում
16:45 27-11-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը
898 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա