Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 75-ամյակի կապակցությամբ Լոռու մարզի Դեբեդ գետում անցկացվեց ռաֆտինգ. այն նվիրվեց նորաստեղծ ամբիոնի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 75-ամյակի կապակցությամբ՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ, հունիսի 27-ին ինստիտուտի անձնակազմի որոշ անդամներ այցելեցին Լոռու մարզ, որտեղ Դեբեդ գետում իրականացրեցին ռաֆտինգ` արագահոս գետով փչովի նավակներով նավարկություն:
Ռաֆտինգի մասնակիցները մտադիր են զարգացնել մարզական էքստրեմալ տուրիզմը տարածաշրջանում:
Նրանք նշեցին, որ ռաֆտինգի իրականացումը նվիրում են ֆիզլկուլտինստիտուտում «Սպորտային տուրիզմ և փրկարարական գործ» նորաստեղծ ամբիոնի բացմանը:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի