13396 դիտում
23:30 18-04-2014
Նուբարաշենում Porsche Cayenne-ը 30 մետր գլորվելով կողաշրջվել է ձորում. Ժամանել են Նուբարաշենի թաղապետն ու ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն գյուղն ընկած ճանապարհահատվածում Նուբարաշենի վարչական տարածքում, մոտ 30 մետր ավտոմեքենան գլորվել է ձորը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին տեղեկացվել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ հնարավոր է վթարի հետևանքով տուժածներ լինեն:
Այս պահին վթարի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Նուբարաշենի հրշեջ փրկարարական խումբը: Ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Ռաֆիկ Սադյանն ու տեսուչ Մուշեղ Գասպարյանը, ովքեր վթարի վայրից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի փրկարարները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն:
Դեպքի վայր են ժամանել նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը և ոստիկանության Նուբարաշենի բաժնի պետ Ջանիկ Մարությանը:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Ոստիկանությունը պարզել է, որ Porsche Cayenne մակնիշի 88 AV 868 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով ձորը՝ կողաշրջվել:
Հրշեջները մեկ ժամից ավելի տանջվում էին, որպեսզի կարողանային անջատեին ավտոմեքենայի մարտկոցը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան հաշվառված է Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի 16-րդ շենքի բնակիչ 35-ամյա Արման Հովհաննեսյանի անվամբ:
Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք վերջինս է եղել ղեկին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+