211652_close_icon
views-count8160 դիտում article-date 18:32 18-04-2014

Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. բախվել են 2 Mercedes ML-ները, Ford-ը, Volkswagen-ը և Opel-ը

Այսօր՝ ապրիլի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Mercedes ML մակնիշի 01 UO 001 համարանիշի, Ford մակնիշի 13 SO 049 համարանիշի, Mercedes ML մակնիշի 05 SU 330 համարանիշի, Volkswagen Jetta մակնիշի 33 VS 206 համարանիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Տեղի ունեցած ավտովթարի պատճառով նշված հատվածում առաջացել էր խցանում, ինչի համար էլ ՃՈ աշխատակիցները ծառայություն էին կատարում խստացված ռեժիմով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր