8704 դիտում
20:14 18-02-2023
Շղթայական ավտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են 3 Mercedes-ները ու Opel-ը. խցանումն անցնում էր մոտ 2 կմ-ը. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են 3 Mercedes-ներ ու Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարի պատճառով ճանապարհը դարձել էր դժվարանցանելի, խցանումն էլ անցնում էր մոտ 2 կմ-ը:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության առաջին գումարտակի երկրորդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Մովսիսյանն ու կրտսեր պարեկ Վիրաբ Ասատրյանը:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+