5211 դիտում
12:27 18-04-2014
«Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել». Գաբրիել Գարսիա Մարկես
Այսօր` ապրիլի 18-ին, Մեքսիկայում 88 տարեկան հասակում մահացել է իսպանալեզու գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:
100 տարվա մենությունն ավարտված է:
Ներկայացնում ենք մեծ վարպետի մեջբերումները, որոնք արժանի են հիշելու և դժվար թե երբևիցե մոռացվեն:
1. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
2. Ես սիրում եմ քեզ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
3. Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:
4. Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ:
5. Մարդիկ սխալ են վարվում, երբ մտածում են, որ սկսում են չսիրել, երբ ծերանում են: Հակառակը` նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:
6. Սխալվելը մարդկային հատկանիշ է, իսկ հատկությունը` գցել իր սխալն ուրիշի վրա` առավել հատուկ է մարդուն:
7. Միշտ ասա այն ինչ զգում ես և արա այն ինչ մտածում ես:
8. Սերը դա ոչ այլ ինչ է, քան ի ծնե տաղանդ: Կամ դու այն ունես ծնված օրվանից, կամ չես կարող սիրել երբեք:
9. Ես չգիտեմ որևէ մեկի, ով այս կամ այն չափով իրեն միայնակ չի զգում:
10. Հանգիստ ծերության գաղտնիքը կայանում է նրանում, որ այն առկա է, երբ դու դաշինք ես կնքել միայնության հետ:
11. Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
12. Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքն այլևս չունենք:
13. Դարձիր ավելի լավը և նախ ինքդ հասկացիր, թե ով ես դու, մինչև կհանդիպես մեկ ուրիշի և հույս կունենաս, որ նա քեզ կհասկանա:
14. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց` պարզապես լինելով փոքր-ինչ ավելի զգույշ:
15. Ինչ-որ մեկին կարոտելու ամենավատ տարբերակն է` լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
16. Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ, երբ տխուր եք, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին:
17. Ամբողջ աշխարհի համար դու կարող ես լինել ընդամենը մեկ մարդ, բայց մեկ մարդու համար դու կարող ես լինել մի ամբողջ աշխարհ:
18. Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ցանկանում անցկացնել այն ձեզ հետ:
19. Ես այլևս երբեք չեմ սիրի: Դա նույնն է, որ միաժամանակ երկու հոգի ունենաս:
20. Մի լացիր, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:
21. Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի:
22. Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև դրանք չհանեմ:
23.. Գրականությունը մարդկանց ծաղրելու համար ստեղծված լավագույն զվարճանքն է։
Նմանատիպ նյութեր
3396 դիտում
13:53 06-03-2017
«Մենք Միացյալ Նահանգների վրա ազդում ենք այնպես, ինչպես նրանք կցանկանային ազդել մեզ վրա»․ Գաբրիել Գարսիա Մարկես
3491 դիտում
10:27 21-10-2016
Եթե դու ինչ-որ բան ես ձեռնարկում որևէ մեկին «վատություն» անելու համար, դու դառնում ես նույնպիսի չարիք. «Առավոտ»
1967 դիտում
23:17 03-04-2014
Մեքսիկայում հոսպիտալացվել է գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը
Այս բաժնից
1936 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1828 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am