2829 դիտում
09:19 09-04-2014
Տիգրան Սարգսյանը լքել է կառավարական առանձնատների «Հրազդան» համալիրը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով անցած շաբաթ հրաժարական տվեց, ըստ մեր տեղեկությունների՝ արդեն իսկ լքել է կառավարական առանձնատների «Հրազդան» համալիրը, որտեղ ընտանիքի հետ բնակվում էր 2008 թվականից՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Ընդ որում՝ Տիգրան Սարգսյանի՝ ամառանոցում լինել-չլինելը վեր էր ածվել «պետական գաղտնիքի»։ Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հետաքրքրվեցինք, թե լքե՞լ է արդյոք Սարգսյանը ամառանոցը, նա խորհուրդ տվեց զանգահարել Կառավարության հասարակայնության և լրատվության բաժնի պետ Սուսաննա Տոնոյանին։ Վերջինս էլ նշեց, որ ինքը տեղեկություն չունի ու հորդորեց դիմել Բերբերյանին։ Կառավարական ամառանոցից նույնպես փորձեցինք պաշտոնապես իմանալ՝ լքե՞լ է արդյոք ամառանոցը Սարգսյանը, թե ոչ, սակայն այդպես էլ պատասխան չստացանք։
Հ. Գ. Նշենք, որ կառավարական ամառանոցների «Հրազդան» համալիրում այժմ բնակվում են Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Պնախարար Սեյրան Օհանյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
19:04 02-01-2025
2024-ին կառավարական առանձնատների պահպանության վրա ծախսվել է մոտ 1 մլն 500 հազար դոլար. Էդգար Ղազարյան
1030 դիտում
10:15 04-02-2025
Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է
85751 դիտում
13:43 31-01-2018
Երևանի Հրազդան կիրճում թալանել են «Վայրի դրախտ» ռեստորանային համալիրը. կասկածյալը դեպքի վայրում մնացել է քնած
Այս բաժնից
820 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)