«Ռեալ»-ը օգտվեց մեր սխալներից. Խավի
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղից հետո մեկնաբանել է իր թիմի պարտությունը: Հիշեցնենք, որ Արքայական գավաթի եզրափակիչում «Ռեալ»-ը 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնա»-ին:
« Պարտության համար մեղավոր է ամբողջ թիմը: Մրցակիցը կարողացավ օգտվել մեր սխալներից և պատժեց դրա համար: «Բարսելոնա»-ն պետք է հաղթանակով իր շնորհակալությունը հայտներ երկրպագուներին, բայց դա չարեց: Մենք չկորղացանք իրացնել մեր գոլային պահերը: «Բարսելոնա»-ն կշարունակի իր պայքարը Պրիմերայում, սակայն չեմպիոնական տիտղոսը նվաճելը անհավանական բարդ կլինի»,-ասել է Խավին: