Եվրո-2016. Ուելսը ջախջախեց Ռուսաստանին և օգտվեց Անգլիայի սայթաքումից. տեսանյութ
Կայացան Եվրոպայի առաջնության B խմբի վերջին` 3-րդ տուրին հանդիպումները:
Անգլիայի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի` 0:0 խաղաց Սլովակիայի հավաքականի հետ:
Զուգահեռ խաղում Ուելսի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ռուսաստանի հավաքականին: Թեպետ հաղթանակն այս խաղում հենց ռուսներին էր անհրաժեշտ, սակայն Սլուցկիի թիմը բավական դժգույն խաղ ցուցադրեց և հաշիվը լիովին արտացոլեց խաղի պատկերը:
Այս խմբում 6 միավորով առաջին տեղ գրավեց Ուելսի հավաքականը: Անգլիայի հավաքականը 5 միավորով 2-րդն է, իսկ Սլովակիայի հավաքականը վաստակելով 4 միավոր, զբաղեցրեց 3-րդ տեղը: Խմբի ետնապահը դարձավ Ռուսաստանը` 1 միավոր:
[b]Եվրո-2016, 3-րդ տուր, B խումբ
[/b]Սլովակիա - Անգլիա՝ 0:0
Ռուսաստան - Ուելս՝ 0:3
Աարոն Ռեմզի, 11, Նիլ Թեյլոր, 20, Գարեթ Բեյլ, 67