211652_close_icon
views-count1108 դիտում article-date 14:06 24-12-2014

Ներկայումս «Ռեալ»-ը ուժեղ է «Բարսելոնա»-ից. խավի

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին մտավախություն ունի, որ «Ռեալ»-ը նոր տիտղոսների համար մրցապայքարում կարող է գերազանցել «Բարսելոնա»-ին: Իսպանիայի առաջնության առաջին կեսից հետո «Ռեալ»-ը մեկ միավորով առաջ է անցել «Բարսելոնա»-ից, սակայն մեկ խաղ էլ դեռ պակաս է անցկացրել: ««Բարսելոնա»-ն պարզապես չի կարող երկու մրցաշրջան անընդմեջ մնալ առանց տիտղոսների: Հուսով եմ, որ այս մրցաշրջանում մենք նվազագույն մեկ տիտղոս կհաղթենք: Թիմը ճիշտ ուղու վրա է, բայց պետք է նշել, որ ներկայումս «Ռեալ»-ը ուժեղ է «Բարսելոնա»-ից»,- Խավիի խոսքերը մեջբերում է Sport.es-ը: Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Խավին անցկացրած 13 խաղում խփել է 1 գոլ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում:

Նմանատիպ նյութեր