9966 դիտում
10:51 28-06-2015
Վալերի Օսիպյանը օգտվեց ցուցարարների հյուրասիրությունից հենց միայն նրա համար, որ չնեղվեն, բայց դուր չեկավ, որ ցուցարարներից մեկը մինչեւ հիմա քնած է
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին Բաղրամյան պողոտայի ցուցարարները սուրճ հյուրասիրելու առաջարկ արեցին:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նա շնորհակալություն հայտնեց ասաց, որ թեեւ օգտակար է, բայց արդեն ըմպել է: Իսկ անվճար հյուրասիրության տաղավարներում արեւից պաշտպանվելու համար տեղադրված արկղերը պահանջեց հանել: Նա նկատեց, որ անվճար հյուրասիրության տաղավարներից մեկը միշտ մյուսներից ճոխ է:
Հյուրասիրող աղջիկները ասացին, որ այն տատիկներն ու մյուս քաղաքացիներն են բերում: Իրեն էլ հյուրասիրեցին, նա սիմվոլիկ մի թխվածքաբլիթ վերցնելով` ասաց, որ վերցնում է, որ չնեղանան: Նրան դուր չեկավ նաեւ, որ երիտասարդներից մեկը մինչեւ հիմա պառկել է եւ վեր կենալու, մարզվելու հորդոր արեց:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր` հունիսի 28-ին, ժամը 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
2175 դիտում
13:09 16-10-2014
Վալերի Օսիպյանը սպառնում է. ցուցարարներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է. newsbook.am