6077 դիտում
09:54 17-04-2014
Արևմուտքը Հարավային Կովկասում նոր լարվածության օջախի բռնկման վտանգ է զգում․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Վերջին օրերին միջազգային հանրությունը սկսել է ավելի բաց խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վտանգավորության, ռազմական գործողությունների հնարավոր բռնկման թեմայով՝ ուկրաինական իրադարձությունների հետ համեմատություններ անելով ու այդ համատեքստում Ռուսաստանի դերի և ազդեցության խնդիրը բարձրացնելով։
Միջազգային հանրությանը կարելի է հասկանալ... Ուկրաինական դասը Արևմուտքը , վստահաբար, դեռ երկար կհիշի։ Ուկրաինական զարգացումներում Ռուսաստանի պահվածքը՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում այսօր ցուցադրվող անթաքույց քաղաքականությունը, իրականում բացահայտեց նոր իրողություն՝ աշխարհը գործ ունի նոր Ռուսաստանի հետ, սա նոր տեսակի Ռուսաստան է՝ դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետևանքներով։ Այդ է թերևս պատճառը, որ Արևմուտքը նաև Հարավային Կովկասում լարվածության օջախի բռնկման վտանգ է զգում և այս առումով կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումը, թեև բոլորն են գիտակցում, որ կողմերի դիրքորոշումները համաձայնության գալու տեսակետից բավական հեռու են»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2412 դիտում
10:39 23-09-2022
Իշխանությունը չի զգում կամ ձև է անում, որ չի զգում պետության գլխին կախված վտանգը․ «Առավոտ»
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»