1078 դիտում
17:25 10-04-2023
Հարավային Կովկասում աշխարհագրական ցանկացած փոփոխություն լարվածության ստեղծման միջոց է տարածաշրջանային անվտանգության և կայունության թշնամիների ձեռքում. Իրանի ԱԽՔ
Կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունները չեն ծառայի որևէ երկրի շահերին, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ վերահաստատելով Թեհրանի դեմ լինելը տարածաշրջանում աշխարհագրական փոփոխություններին։
Շամխանին այս մասին ասել է Թեհրանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, գրում է Tasnim գործակալությունը։
«Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխություն լարվածության ստեղծման միջոց է տարածաշրջանային անվտանգության և կայունության թշնամիների ձեռքում», - ասել է նա:
Բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ շարունակական երկխոսությունն ու փոխգործակցությունը պետք է փոխարինեն տարածաշրջանային մարտահրավերներին վերջ տալու ցանկացած կոշտ մոտեցմանը:
Շամխանին այնուհետև նշել է, որ կովկասյան տարածաշրջանն անցնում է զգայուն շրջան՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը ինքնազսպման և խոհեմության միջոցով։
Նա հարևանների հետ համագործակցության և փոխգործակցության զարգացումը նշել է որպես Իրանի արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունք և իրանական վարչակազմի առաջնահերթություն։

Նմանատիպ նյութեր
1033 դիտում
12:35 12-04-2023
ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները քննարկել են Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները
Այս բաժնից
865 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1060 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
886 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր