«Այսօր երկրի 99 %-ը բանկերում տոկոսի տակ է». Գագիկ Ծառուկյան.տեսանյութ
ԲՀԿ նախագահը հանդիպեց ավտոներկրողների հետ:
«Ավտոներկրողները ուզում են պետական գրանցում ունենալ: Գոնե գրանցվենք, դալար պիտակից դուրս գանք` ավտոներկրող հանդիսանանք, որպեսզի օրինապաշտ լինենք»,- հանդիպման ժամանակ ասել է հանդիպման մասնակիցներից մեկը:
Գագիկ Ծառուկյանն էլ իր խոսքում ասել է. «Էսօր երկրի 99 %-ը բանկերում տոկոսի տակ է: Մարդիկ ոչ թե ցանկությամբ են գնացել տոկոս վերցրել, այլ` պարտադրված` երեխայի խնդիրն է, ծնողի խնդիրն է, ուսման վարձի խնդիրն է, բանակ է, ամուսնություն է... ճարահատյալ էլի, լավ կլինի ու ընկնում է թակարդը»:
Գագիկ Ծառուկյանը նաև միջազգային փորձից է բերել օրինակ. հիմա աշխարհում այդքան բարձր տոկոսադրույքներ գոյություն չունեն.
«Բանկերում պետք է լինի 2,3, 4, 5, 6 տոկոս, որպեսզի հնարավոր լինի փակել»,- ասել է Ծառուկյանը:
Մանրամասն` տեսանյութում: