211652_close_icon

Պետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց պետք է ներառել երկրի զարգացման և վերականգնման գործընթացում. Գագիկ Ծառուկյան

views-count685 դիտում article-date 23:19 29-05-2025
Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջի գրառումը. «Առաջարկ Հայաստանին»՝
Ծրագիր, որի նպատակն է համախմբել լավագույն մասնագետներին, ունենալ համազգային, վերկուսակցական արժեքներ։

Մենք ունենք բազմաթիվ փորձառու և պրոֆեսիոնալ մարդիկ՝ տարբեր ոլորտներում երկար ճանապարհ անցած։

Պետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչ։

Շատերն էլ պարզապես չեն ուզում լինել որևէ կուսակցության մաս, բայց պատրաստ են աշխատել հանուն երկրի։ Պետք է գտնենք ձևը՝ նրանց ներառելու երկրի զարգացման և վերականգնման գործընթացում»։

Տեսանյութ:

 

Նմանատիպ նյութեր