ՀՀ փաստաբանական դպրոցի նորանշանակ տնօրենը շնորհակալություն է հայտնում
ՀՀ փաստաբանական դպրոցի նորանշանակ տնօրեն Սիմոն Բաբայանը այսօր ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ կապված իր` ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն նշանակվելու կապակցությամբ:
Առաջին շնորհավորանքը Ս. Բաբայանը ստացել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից, ՀՀ փաստաբանական դպրոցի նախկին տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանից և ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի անդամներից: Սիմոն Բաբայանին իրենց շնորհավորանքներն են հղել նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև բազմաթիվ փաստաբաններ և իրավաբաններ:
ՀՀ փաստաբանական դպրոցի նորանշանակ տնօրենը շնորհակալություն է հայտնում բոլորին շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` հավելելով, որ շարունակելու է նպաստել ՀՀ փաստաբանական դպրոցի առջև դրված նպատակների իրականացմանը և առաքելությանը: