211652_close_icon
views-count25022 դիտում article-date 22:44 30-05-2018

Վանաձորի թիվ 27 դպրոցի «SMART» դասարանում ամփոփեց «KODU» ծրագրավորման դասընթացը. տնօրենը շնորհակալություն հայտնեց խմբակավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 30-ին, Վանաձորի թիվ 27 դպրոցի «SMART» դասարանում խբակավար Լուսինե Պետրոսյանը ամփոփեց «KODU» ծրագրավորման դասընթացը և նրա գործիքակազմը: Դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները, շաբաթական 2 օր ուսումնասիրելով ծրագիրը, հնարավորություն ստացան ամուր հիմք դնել ծրագրավորման ավելի բարդ լեզուների ուսումնասիրման համար: Երեխաները իրենց կողմից ստեղծած ծրագրերը խաղի տեսքով ներկայացրեցին դպրոցի տնօրինությանը, ուսուցչական կազմին, ծնողներին: Տնօրեն Գարեգին Քարհանյանը շնորհավորեց խմբավար Լ.Պետրոսյանին, վկայականներ հանձնեց երեխաներին, իր խոսքում նշեց, որ այսքան կարճ ժամանակահատվածում կրեատիվ և կազմակերպչական հմտությունները նա կարողացավ փոխանցել երեխաներին: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+

Նմանատիպ նյութեր