917 դիտում
16:44 21-11-2014
ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը հանդիպում է անցկացրել Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ
ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանդիպել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանին և նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին:
Այցի նպատակն էր ներկայացնել ՀՀ փաստաբանական դպրոցի՝ որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտի հնարավորությունները և առաքելությունը: Դպրոցի տնօրենը ռեկտորի և ուսանողների հետ քննարկել է ՀՀ-ում փաստաբանության առջև կանգնած մարտահրավերները և խնդիրները: Սիմոն Բաբայանը մասնավորապես ընդգծել է փաստաբանի դերն ու կարևորությունը մեր հասարակության մեջ և արագ փոփոխվող աշխարհում՝ նշելով, որ «յուրաքանչյուր իրավական հարցում փաստաբանի խորհուրդը կամ իրավական գիտելիքներին տիրապետումը կարող է հիմք հանդիսանալ անձին արդարացնելու կամ խնդրի լուծման իրավական ամենակարճ ճանապարհը ցույց տալու համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև իրավաբանների մասնագիտական կողմնորոշման և փաստաբանի գործունեության մասին հիմնահարցերը, որտեղ կարևորվել է փաստաբանի դերը Արցախի պետականության կայացման գործում:
Սիմոն Բաբայանն ուսանողներին ներկայացրել է ԼՂՀ դիմորդների՝ ՀՀ փաստաբանական դպրոց ընդունելության հատուկ կարգը, որոնք են.
1. գործում է հեռավար ուսուցման կարգ
2. ազատված են ընդունելության քննության մասնակցության վճարից
3. ԼՂՀ դիմորդները վճարելու են ուսման վարձի 50 տոկոսը
4. ուրաքնանչյուր հոսքի ընդունելության ժամանակ տրամադրվում է անվճար 2 տեղ:
Նմանատիպ նյութեր
3773 դիտում
20:20 18-03-2017
Հանդիպում Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ
1561 դիտում
17:29 19-11-2015
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների
Այս բաժնից
706 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
781 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2095 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա