2276 դիտում
19:45 31-07-2019
Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին փաստաբանական համակարգի կայացմանը նպաստելու համար. քաղաքագետ
Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացման համար մեծ քայլ է կատարվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Մոտ հարյուր փաստաբան ի նպաստ անկախ դատական համակարգի կայացման իրենց ընտրությունը կատարել են։ Նրանց պետք է շնորհակալություն հայտնել։
Հերթը դատավորներինն է։ Եթե դատավորները նույնպես կարողանան միավորվել իրենց անկախությունը պաշտպանելու համար, ապա դա հսկայական քայլ կլինի անկախ դատական համակարգի կայացման գերծում։
Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով դատական համակարգի նկատմամբ իր աննախադեպ հակասահմանադրական հարձակումներով նպաստում է փաստաբանական եւ դատական համակարգի կայացմանը։ Դա իր միակ խոստումն է, որի կայացման համար ինքը կոնկրետ եւ հետեւողական քայլեր է ձեռնարկում։
Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաեւ Գագիկ Ջահանգիրյանին ու Վահե Գրիգորյանին քաղաքական դաշտի սեւ ու սպիտակ տարանջատումը լղոզելու համար, ինչի շնորհից մարդիկ սկսել են կյանքը ոչ թե հուզական կերպով ընկալել, այլ դատել սկզբունքներով»,–նշել է նա։
Նմանատիպ նյութեր
5848 դիտում
17:41 08-12-2017
Հայաստանը պատրաստ է նպաստելու ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության կայացմանը. Արա Բաբլոյանը՝ ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
1903 դիտում
23:50 19-08-2021
Փաշինյանին իրականում ձեռնտու չէ կառավարման համակարգի որևէ փոփոխություն. քաղաքագետ. Sputnik Արմենիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1413 դիտում
18:26 03-04-2014
ՍԴ-ի որոշումը նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի հետագա զարգացմանը. Հրայր Թովմասյան
Այս բաժնից
2722 դիտում
10:38 19-01-2025
Մի շարք հասցեներում լույս չի լինելու
853 դիտում
09:39 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
1159 դիտում
09:27 19-01-2025
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին