211652_close_icon
views-count1333 դիտում article-date 19:32 15-04-2014

Բրեյքդանսի Կովկասյան նախընտրական փուլում հայերը գրավեցին 3-րդ հորիզոնականը

Ապրիլի 13-ին Թբիլիսիում կայացավ Red Bull BC One Caucasus Cypher 2014 մրցաշարի կովկասյան նախընտրական փուլը, որին մասնակցեցին նաև հայաստանյան փուլի 7 հաղթողները՝ բի-բոյներ Predator-ը, Flex Feet-ը, Pollux-ը, Azo-ն, Actor-ը, Thief-ը և Booble-ն: Կովկասյան նախընտրական փուլի ժյուրիի կազմում էին Neguin և Hong 10 աշխարհահռչակ բի-բոյները: Թբիլիսյան առաջնության հաղթող ճանաչվեց վրացի Pioneer-ը, ով կցուցադրի իր վարպետությունը սեպտեմբերին՝ Խորվաթիայում կայանալիք կիսաեզրափակչին, իսկ հաղթանակի դեպքում նա նոյեմբեր ամսին կմեկնի Փարիզ՝ Red Bull BC One 2014 եզրափակչին մասնակցելու, ուր կհավաքվեն ողջ աշխարհի ուժեղագույն բի-բոյները: Հայ բի-բոյներ Վանուշ Շահինյանը (Booble) ու Աղվան Թևոսյանը (Actor) Թբիլիսյան նախընտրական փուլում գրավեցին 3րդ հորիզոնականը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր