211652_close_icon
views-count1519 դիտում article-date 17:39 14-04-2014

Երևանում նշվում է Համո Սահյանի 100-ամյակը. ֆոտոշարք

Համո Սահյանի 100-ամյակի օրը Կոմիտասի անվան պանթեոն՝ ականավոր բանաստեղծի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել բանաստեղծի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովի անդամ, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, բազում արվեստագետներ, արվեստասերներ, ինչպես նաև Հ. Սահյանի անվան դպրոցի սաները։ «Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը գործելու է ողջ տարին։ Նախատեսված են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, որոնց ներգրավված են նաև Երևանի դպրոցները։ Համո Սահյանի ամբողջական կենսագրության վավերագրական նոր ֆիլմ է նկարահանվելու, տեղադրվելու է բանաստեղծի հուշարձանը: Բացի այդ նաև հուշաքար է փակցվելու այն շենքի պատին, որտեղ ապրել է Համո Սահյանը: Էլի շատ ու շատ այլ միջոցառումներ են անցկացվելու, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը»,- նշել է Արամ Սուքիասյանը։ Ներկաները ծաղիկներ են դրել բանաստեղծի շիրիմին, ասմունքել են, ընթերցել հոդվածներ Համո Սահյանի ստեղծագործության մասին, ապա նաև ունկնդրել են նրա անունը կրող դպրոցի սաների ելույթները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր