5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Նիկարագուայում
Նիկարագուայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Սանդինո քաղաքից 5 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 14,8 կմ խորության վրա։
Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Մանագուայում, հայտնում է Reuters֊ը։
Տուժածների մասին տվյալներ դեռ չկան։