Նիկարագուայում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Նիկարագուայի հաարավարևմտյան մասում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի հիպոկենտրոնը գտնվել է 138,6 կմ խորության վրա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Ցնցումները զգացվել են մայրաքաղաք Մանագուայում, ինչպես նաև հարևան Կոստա Ռիկայում։ Երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չեն գրանցվել։ Այս մասին հայտնում են Նիկարագուայի իշխանությունները։
Հիշեցնենք, որ ապրիլի 10֊ին Մանագուայի տարածքում՝ Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մատեարեից 9 կմ դեպի հյուսիս֊արևմուտք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։