Ջեյմս Ուորլիքը առանցքային է համարում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ՀԿ-ների դերը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեծ դեր են խաղում հասարակական կազմակերպությունները: Նման գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Վերջինս որպես օրինակ, մեջբերել է Ֆիլիպինների՝ շուրջ 17 տարի տևած բանակցությունները, որոնց վերջնական արդյունքում հաջողվեց խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը, որը 40 տարի շարունակ ձգձվում էր:
«Ֆիլիպիններում խաղաղ ճանապարհով ձեռք բերված համաձայնությունը մատնանշում է այդ գործընթացում հասարակական կազմակերպությունների առանցքային դերը»,-գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը: