Լոս Անջելեսի շրջանի շերիֆի օգնականները սխալմամբ կրակել են հեռուստատեսային պրոդյուսեր 30֊ամյա Ջոն Ուինքլերի վրա՝ նրան շփոթելով հանցագործի հետ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ինչպես ապրիլի 10֊ին հայտնել էին շերիֆի ներկայացուցիչները, Ուինքլերին և 2 տղամարդու Արևմտյան Հոլիվուդի բնակարաններից մեկում պատանդ էր վերցրել դանակով զինված 27-ամյա Ալեքսանդր Մաքդոնալդը:
Պրոդյուսերին պատանդներից մեկի հետ հաջողվել է փախչել տանից, որից հետո դուրս են եկել ոստիկաններին դեմ դիմաց, ովքեր Ուինքլերին շփոթել են հանցագործի հետ՝ միաժամանակ արձակելով մի քանի կրակոց։ Տուժածը մահացել է հիվանդանոցում։
Մաքդոնալդը ձերբակալվել է, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել: