«Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ավելի քան 100 հազար տոմս է վաճառվել
«Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» ընկերական խաղի, գրեթե բոլոր տոմսերը վաճառվել են, հայտնում է ESPN-ը: Ներկա դրությամբ ավելի քան 100 հազար տոմս է վաճառվել: Նշենք, որ խաղը կկայանա օգոստոսի 2-ին, ԱՄՆ-ի Միչիգան նահանգում։
Ընկերական մրցաշարին կմասնակցեն նաև «Ինտեր»-ը, «Միլան»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն:


