1816 դիտում
09:08 17-03-2023
Հայաստան-Թուրքիա խաղի 5000 տոմս քաղաքացիներին չի վաճառվել. ուր են անհետացել դրանք․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին չի կարողանում վերահսկել խաղերի տոմսերի վաճառքն ու սեւ շուկան: Ավելին՝ մեծ թվով ֆուտբոլասերներ պարզապես զրկվել են մարզադաշտում Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից: Իսկ ինչի՞ մասին է խոսքը. մարտի 6-ին տեղեկութուն հրապարակվեց այն մասին, որ սկսվել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային տոմսերի առցանց վաճառքը:
Ընդ որում՝ տոմսերը ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս: ՀՖՖ-ից նաեւ հայտնել էին, որ տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ, սակայն արդեն մարտի 13-ին հայտնի դարձավ, որ բոլոր տոմսերը սպառվել են, եւ մարզադաշտի տոմսարկղում տոմսերի վաճառք չի լինի:
Եվ, ահա, այս հանգամանքն առաջացրել է երկրպագուների զայրույթը, դարձել տոմսերի սեւ շուկայում ընթացող վաճառքի զարգացման հիմք: Օրինակ՝ արեւելյան տրիբունայում այժմ կարող եք մեկ տոմսը, 3-5 հազար դրամի փոխարեն, ձեռք բերել 25-35 հազար դրամով, հարավային եւ հյուսիսային տրիբունաներում մեկ տոմսի արժեքը, 2 հազար դրամի փոխարեն, 20 հազար դրամ է, արեւմտյան տրիբունայում մեկ տոմսի արժեքը հասնում է 50 հազար դրամի՝ 10 հազար դրամի փոխարեն: Ավելին՝ մոտավոր 15 հազար հանդիսական տեղավորող մարզադշատի համար, պարզվում է, ոչ բոլոր տոմսերն են հանվել վաճառքի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշում է կայացվել մոտ 5 հազար տոմս ոչ թե վաճառել, այլ տրամադրել սեփական եւ վստահելի մարդկանց՝ այնտեղ հնարավոր լարվածություն թույլ չտալու համար: Այսինքն՝ մի կողմից՝ ոչ բոլորն են կարողացել տոմս գնել, մյուս կողմից էլ՝ ՀՖՖ-ն չի կարողանում վերահսկել սեւ շուկան, եւ վերավաճառողներն անարգել հարստանում են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1561 դիտում
16:17 11-04-2014
«Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ավելի քան 100 հազար տոմս է վաճառվել
2535 դիտում
16:49 05-08-2015
«Բորուսիա» Դորտմունդ - «Վոլֆսբերգեր» հանդիպմանը վաճառվել է 63 հազ. տոմս
1754 դիտում
10:44 22-03-2022
Ուր են անհետացել դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են