Աշխարհի չեմպիոն Մատիաս Գինտերը տեղափոխվեց այլ «Բորուսիա»
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատիաս Գինտերը պաշտոնապես տեղափոխվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիա»:
Ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել և «Բորուսիայի» հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել: Գինտերը նոր թիմում հանդես կգա 28-րդ համարի ներքո:
Տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 17 միլիոն եվրո: Նշենք, որ Մատիաս Գինտերը Գերմանիայի հավաքականի կազմում 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2016-ին՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: