211652_close_icon
views-count1251 դիտում article-date 08:36 11-04-2014

«Խոպանչիների» թիվն անցած տարի աճել է մոտ 18 տոկոսով. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Պաշտոնական տվյալների համաձայն, 2013 թվականին Հայաստանից հեռացածների թիվը Հայաստան ժամանածների թվից ավել է մոտ 42 հազարով։ «ՉԻ» - Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա արտագաղթի պաշտոնական ցուցանիշն է, բայց իրականում դա այդպես չէ։ 42 հազարն այն մարդկանց թիվն է, ովքեր անվերադարձ հեռացել են երկրից։ Իրական արտագաղթի պատկերը բոլորովին այլ է, որովհետև հարյուր հազարավոր մարդիկ գարնանը մեկնում են Ռուսաստան ու դեկտեմբերին վերադառնում, այսինքն համարյա ամբողջ տարին դրսում են, բայց պաշտոնական վիճակագրությունը դա արտագաղթ չի հաշվում՝ մարդիկ տարվա մեջ մի անգամ մեկնել են, մի անգամ ժամանել։ Այս երևույթի ծավալները կարելի է պատկերացնել միայն մի ձևով՝ ուսումնասիրելով ընդհանուր ուղևորահոսքը, իսկ այդ առումով պատկերը հետևյալն է՝ 2013-ին Հայաստան ժամանողներն էլ են մոտ 18 տոկոսով աճել, Հայաստանից հեռացածներն էլ։ Պարզ ասած՝ «խոպանչիների» թիվն անցած տարի աճել է մոտ 18 տոկոսով: Ինչ վերաբերում է «պաշտոնական» արտագաղթի 42 հազարին, ապա ԱՎԾ-ն հպարտորեն նշում է, որ 2012-ի համեմատ այդ թիվը նվազել է 15,4 տոկոսով։ Փաստորեն՝ 2012-ին Հայաստանից «պաշտոնապես» մոտ 50 հազար մարդ է արտագաղթել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր