ՀՀ-ում ամուսնալուծությունների թիվն անցյալ տարվա համեմատ աճել է 35 տոկոսով.ՀԺ
«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ամուսնալուծությունների վկայականներ տպագրելու համար լրացուցիչ փող ստանալու ակնկալիքով:
«Վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնության վկայականների քանակը»,- նշված է Արդարադատության նախարարության՝ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներկայացված որոշման նախագծում:
Թերթը գրում է, որ նախարարությունը ամուսնալածության վկայականներ տպագրելու համար կառավարությունից խնդրել է 1.1 մլն դրամ:
«Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում արձանագրվել է 2 հազար 468 ամուսնալուծություն, ինչն անցյալ տարվա նույն ցուցանիշի գերազանցում է 646-ով կամ՝ 35 տոկոսով»,–հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։