211652_close_icon
views-count1445 դիտում article-date 11:53 26-12-2018

Զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է 8,8 տոկոսով

ՀՀ անցակետերով Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 8,8 տոկոսով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով տարին, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը: «Եթե 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018 թվականին այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209: Զբոսաշրջիկներից 525 հազար 423-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից»,-ասաց նա: Վերջինի խոսքով`զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան է ժամանել 233 հազար 125 այցելու: Երրորդ տեղում Իրանն է` 132 հազար 839 այցելուով, չորրորդ տեղում ԱՄՆ-ն` 46 հազար 138 այցելուով և հինգերորդ տեղում` Ուկրաինան է` 24 հազար 308 այցելուով: «2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կտրուկ աճ ապահոված երկրները Հնդկաստանը, Չինաստանն ու Ղազախստանն են` համապատասխանաբար 131, 107 և 83 տոկոս»,-հավելեց նա:

Նմանատիպ նյութեր