211652_close_icon
views-count1792 դիտում article-date 14:45 24-08-2016

Շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված բնակիչների թիվն աճել է 10 տոկոսով. «Երևան Ջուր» ՍՊԸ

Վերջին տարիներին մայրաքաղաքում ջրամատակարարման բարելավմանը զուգընթաց, Երևան Ջուրն ավելի ու ավելի ակտիվ մասնակցություն է բերում հանրային կյանքին, ինչպես եւ դա հարիր է կարեւորագույն հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությանը: Այս շարքից հերթական միջոցառումը Քրիստոսի Պայծառակերպության տոնն էր, երբ ձևավորված ավանդույթի համաձայն` Վարդավառին նախառաջ մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից հերթականում՝ Ծարավաղբյուրում կատարվեց աղբյուրի օրհնության կարգ: Համակարգի աշխատակիցները՝ ընտանյոք հանդերձ, հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ միասին մասնակցեցին արարողությանը: Ինչպես եւ նախորդ անգամներին, նպատակը մեկն էր. մաղթել, որ կենարար ջուրը մարդկանց առողջություն պարգեւի, ու որ մեր աղբյուրները չցամաքեն: Իսկ որպեսզի աղբյուրները չցամաքեն, արդեն 10 տարի Երևան Ջուրը ամենօրյա հետևողական աշխատանք է տանում: Հուլիսին էլ համակարգի ջրաղբյուրներում, պոմպակայաններում ու ջրատարների վրա /մասնավորապես Կաթնաղբյուր-Երեւան ու Արարատյան-Երեւան ջրատարների/ ընթացել են վերանորոգման, վերակառուցման ու շինարարարական աշխատանքներ, որոնց նպատակը դրանց արդիականացումն է, հոսակորուստի նվազեցումն ու ջրամատակարարման բարելավումը: Ներհամայնքային բաշխիչ ցանցը նույնպես անմասն չի մնացել շինարարությունից: Ընկերության սպասարկման տարածքի տարբեր հատվածներում ընթացել են շուրջ 17 անուն աշխատանք, որոնց մի մասը` Եղվարդում, Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Զեյթունում, Կոմիտասում, Ավանի 5-րդ և Վերին Շենգավիթի 2-րդ փողոցներում ավարտվել են, իսկ մյուսները շարունակվում են: Դրա շնորհիվ, չնայած շոգերին, հնարավոր է եղել պահպանել ջրամատակարարման կայունությունը: Մայրաքաղաքում հուլիսին 23.5-24 ժամ ջուր ունեցել է սպառողների 85%-ը, իսկ 17-23.5 ժամ` 15%-ը: Ընդ որում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված բնակիչների թիվն աճել է 10%-ով: Այս հաջողությունն առավել արժեւորվում է նրանով, որ ի տարբերություն նախորդ տարիների, ամռան սպառման ՙպիկերին՚ Երեւանին լրացուցիչ ջրաքանակով ապահովող եւ պահուստային հանդեսացող «Արարատյան» ջրաղբյուրը չի վերագործարկվել: Եթե 2014թ. այն աշխատել է հունիս-սեպտեմբերին, իսկ 2015՝ հունիս-օգոստոսին, ապա ընթացիկ տարում այն ոչ հունիսին եւ ոչ էլ հուլիսին չի միացվել: Երեւանի պահանջարկը հաջողվել է բավարարել միայն լեռնային աղբյուրներից հիմնականում ինքնահոս եղանակով ստացվող ջրով: Սա աննախադեպ երեւույթ է, որն առաջին հերթին ապացուցում է համակարգում տարվող ջրաշինական քաղաքականության հիմնավորվածությունն ու իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Ընկերության ձեռքբերումները խոսում են դրանց օրինաչափության մասին: Անցած տասնամյակում կուտակվել է դրական փորձ, որը արժանի է տարածման: Իսկ սա կարեւոր հանգամանք է Հայաստանում ընթացող խմելու ջրի համակարգերը կառավարող մեկ Օպերատորի ընտրության մրցույթի տեսանկյունից: Բանն այն է, որ Երեւան Ջրի հիմնադիր ֆրանսիական Veolia Group-ը դրա եզրափակիչ փուլում է, ընդ որում միայնակ: Մյուս մասնակիցները դուրս են մնացել մրցույթից: Veolia-ն համոզված է, որ ներկայացված ֆինանսական առաջարկը կստանա մրցութային հանձնաժողովի դրական գնահատականը ու պաշտոնապես հաղթող կճանաչվի: Ակնկալվում է, որ սեպտեմբերին կկնքվի Վարձակալության նոր պայմանագիր` առաջիկա 15 տարվա համար եւ Երեւան Ջուրը հնարավորություն կունենա իր փորձն օգտագործել արդեն հանրապետությունով մեկ: Կնշանակի՝ կլինեն նոր հաջողություններ, ձևավորված ավանդույթները կստանան շարունակություն արդեն` որպես Veolia Ջուր: [b]«Երևան Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր