211652_close_icon

Միլանի դատարանը կորոշի Բեռլուսկոնիի պատճամիջոցի ձևը

views-count2033 դիտում article-date 14:46 10-04-2014
Հատուկ ստեղծված դատական հանձնաժողովը պատրաստվում է այսօր Միլանում որոշել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պատժի տեսակը, ով ավելի վաղ ազատազրկման էր դատապարտվել ֆինանսական խարդախության համար: Հավանաբար դատավճիռը կհրապարկվի հաջորդ շաբաթվա սկզբին։ Ըստ իտալական օրենսդրության, տարիքով մարդկանց համար, ոչ ծանր հանցագործությունների դեպքում, կալանքի չեն ենթարկում։ Կիրառվում են այլընտրանքային պատճամիջոցներ՝ տնային կալանք կամ հասարակական աշխատանքներ։ Հիշեցնենք, որ Իտալիայի վճռաբեկ դատարանը 2013 թ․ օգոստոսի 1֊ին նրան 4 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել։

Նմանատիպ նյութեր