Դատարանը Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին կնոջը պարտադրել է վերադարձնել 60 մլն եվրո ալիմենտը
Իտալացի քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին կինը՝ Վերոնիկա Լարիոն, ստիպված կլինի վերադարձնել 2014 թվականին ամուսնալուծվելուց հետո նախկին ամուսնու վճարած 60 մլն եվրոն։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, վճիռը կայացրել է Միլանի վերաքննիչ դատարանը։
Վճիռը ուժի մեջ է մտել անմիջապես, քանի որ դատարանը բավարարել է Բեռլուսկոնիի փաստաբանի բողոքը։
Փաստաբանը նշել է, որ ներկա պահին Լարիոն 16 մլն եվրո ունի, բազմաթիվ թանկարժեք զարդեր, անշարժ գույք և այդ ամենը վկայում է այն մասին, որ Լարիոն ամբողջովին կարող է հոգալ իր պահանջները։