Ուկրաինան Բեռլուսկոնիի դեմ քրեական գործ է հարուցել
Ուկրաինայի իշխանությունները քրեական գործ են հարուցել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ, հաղորդում է UNIAN.net-ը՝ հղում անելով Գերագույն Ռադայի՝ «Ազգային ճակատ» կուսակցությունից ընտրված պատգամավոր Գեորգի Լոգվինսկիին:
Քրեական գործը Բեռլուսկոնիի դեմ հարուցվել է Ղրիմ «անօրինականորեն» այցելելու համար: Նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:


