Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Տոտենհեմի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/11/103770/]խաղից[/url] (1:0) հետո «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
«Սա թիմային աներևակայելի հաղթանակ էր: Իմ առաջին գոլը «Օլդ Տրաֆորդում» նվիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուներին:
Շնորհակալ եմ ձեր աջակցության հաղորդագրությունների և նամակների համար», գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը: