211652_close_icon
views-count1553 դիտում article-date 23:13 07-04-2014

Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ զոհվել է 13 մարդ

Աֆղանստանի հարավային Քանդագար նահանգում ուղևորատար ավտոբուսի պայթյուն է գրանցվել, որի հետևանքով ավելի քան 13 խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում է ՆԳՆ֊ը։ Ըստ ոստիկանության տվյալների, մահապարտ ահաբեկչի օտարերկրյա ռազմական ավտոշարասյան վրա հարձակման պատճառով Աֆղանստանի անվտանգության աջակցության հարցերով միջազգային ուժերը շրջափակել էին Քանդագար նահանգի հիմնական մայրուղին։ Այդ պատճառով մարդատար մեքենաները փորձել էին անցնել սայլուղով, որի վրա ինքնաշեն պայթյուցիկներ են տեղադրված եղել։ Ճշտվում են միջադեպի մանրամասներն ու զոհվածների թիվը։

Նմանատիպ նյութեր