Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ զոհվել է 14 մարդ
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Քունդուզ նահանգում այսօր պայթյուն է գրանցվել, որի հետևանքով ավելի քան 14 խաղաղ բնակիչ է զոհվել, 5֊ից ավելին վիրավոր է։ Բոլոր զոհվածները նույն ընտանիքի անդամներ էին, հայտնում է «Хаама-пресс» գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների, ահաբեկիչների թիրախը տեղի ՆԳՆ բաժանմունքի ղեկավար Մուհամեդ Օմար Աքթաշն է եղել։ Պայթյունի ժամանակ նա իր ազգականների ուղեկցությամբ էր։ Ինքն անձամբ ողջ է մնացել, սակայն համարյա բոլորը հարազատները զոհվել են։
Դեռևս ոչ մի խմբավորում հարձակման համար պատասխանատվություն չի կրել։