211652_close_icon
views-count3041 դիտում article-date 13:02 07-04-2014

Նոր ձևաչափով օնլայն ցուցահանդես-մրցույթ

Հետաքրքիր առաջարկ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են արվեստն ու ունեն արվեստի տարբեր բնագավառներից իրենց ստեղծագործությունները: Երբ ստեղծագործում ես, ցանկություն է առաջանում, որպեսզի մարդիկ տեսնեն և իրենց գնահատականն ու կարծիքը հայտնեն տվյալ աշխատանքի վերաբերյալ: Այս խոսքերի վառ ապացույցն է աշխարհահռչակ արվեստագետ, ռեժիսոր Փարաջանովի հետևյալ խոսքերը. «Իրականում ինձ համար միևնույն է մարդկանց կարծիքն իմ ստեղծագործությունների մասին,սակայն կարևորում ու սպասում եմ մարդկանց դեմքի արտահայտությունը. ցանկանում եմ տեսնել թե բացասականը, թե դրականը»: Եվ այսպես, կարող եք տեսնել, լսել և հասկանալ ձեր ստեղծագործությունների իրական արժեքն ու հասարակությանը արվեստի միջոցով ձեր խոսքը մատուցել՝ մասնակցելով Qezhamar.com-ի իրականացվող օնլայն ձևաչափով ցուցահանդեսի մրցույթ: Այն հնարավորություն է տալիս համացանցից, հատկապես սոցիալական ցանցերից օգտվողներին հասանելի դարձնել տարբեր ոլորոտի աշխատանքներ, ինչպես նաև քվեարկության հնարավություն է տրվում հասարակության լայն շրջանականերին: Ըստ մասնակիցների ցանկության, աշխատանքները կարող են ներկայացվել վաճառքի: Հայտերն ընդունվում են մինչ ապրլի 10-ը: Ցուցահանդեսին կարող են մասնակցել տարբեր թեմաներով աշխատանքներ ունեցողները` պատրաստված ցանկացած նյութից: Դրանք կարող են լինել` նկար, խեցեգործություն, գրաֆիկա, լուսանկար, քանդակ, դիզայն, մոդելավորում և այլն: Մասնակիցը կարող է ներկայացնել առավելագույնը 5 աշխատանք` տարբեր ոլորտներից՝ յուրաքանչյուր աշխատանքի համար վճարելով 1000 դրամ: Լավագույն աշխատանքները դրամական պարգևների կարժանան` առաջին տեղի համար 20 հազար դրամ, երկրորդ` 15 հազար դրամ, երրորդ` 10 հազար դրամ: Նշենք, որ հավաքված գումարը փոխանցվելու է օնլայն ձևաչափով ցուցահանդեսի մասնակիցներին մրցանակ տրամադրելու և խրախուսելու համար: Մանրամասները` [url=http://www.qezhamar.com/?p=38323]Qezhamar.com[/url]-ում:

Նմանատիպ նյութեր