4618 դիտում
22:40 02-05-2020
Հայ-Ռուսական համալսարանն ընդունելությունն անցկացնելու է բացառապես առցանց-օնլայն ձևաչափով
Հայ-Ռուսական համալսարանը կարևորելով իր դիմորդների և իրենց ծնողների ու հարազատների առողջությունը՝ ստեղծված իրավիճակում որոշում է կայացրել 2020-2021 ուստարվա հայկական և ռուսական բաժանմունքների բակալավրիատի և սպեցիալիտետի (առկա ուսուցում) անվճար և վճարովի տեղերի համար ընդունելության քննություններն անցկացնել բացառապես առցանց-օնլայն ձևաչափով։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ պահին ավիահաղորդակցությունը չի գործում բազմաթիվ երկրներում, ապա օնլայն ձևաչափը հնարավորություն է ընձեռելու նաև Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում, Ղազախստանում և այլ երկրներում բնակվող մեր շրջանավարտ հայրենակիցներին, որոնք ցանկանում են ընդունվել Հայ-Ռուսական համալսարան, հենց իրենց տներից մասնակցել ընդունելության քննություններին»,- նշել է ՀՌՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Աննա Բեջանյանը։
Դիմորդներն ընդունելության մրցույթին մասնակցելու են տվյալ մասնագիտության համար նախատեսված մեկ մասնագիտական առարկայի առցանց-օնլայն քննությունից ստացված գնահատականի և ռուսաց լեզվի ոչ մրցութային ստուգարքի արդյունքներով:
«Կարևոր եմ համարում հիշեցնել, որ հայկական և ռուսական բաժանմունքների համար կարող են դիմել ինչպես ՀՀ և ՌԴ միասնական քննություններին մասնակցող դիմորդները, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր չեն մասնակցել միասնական քննություններին։ Այսինքն՝ միասնական քննությունից գնահատական չունեցող դիմորդը շատ հանգիստ կարող է իր ցանկացած ուղղության համար օնլայն ձևաչափով հանձնել մեկ մասնագիտական քննություն (ոչ մրցութային ռուսերեն ստուգարքը հանձնում են միայն ռուսական [url=http://rau.am/arm/363/rus-bak-spec-yndunelutyun2020]բաժանմունքի[/url] համար) և դառնալ մեր ուսանողը։
Իրենց դիմումները և փաստաթղթերը դիմորդները կարող են հեռավար եղանակով ներկայացնել ս․թ․ մայիսի 4 – հուլիսի 7-ը ներառյալ։ Օնլայն ընդունելության քննություններն անցկացվելու են նույն ժամկետներում՝ դիմում-հայտերը ստանալուն զուգընթաց»,- շեշտել է Աննա Բեջանյանը։
Դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունման ձևաչափի մասին մանրամասն տեղեկությունները կտեղադրվեն Հայ-Ռուսական համալսարանի պաշտոնական կայքում առաջիկա օրերին։
Նմանատիպ նյութեր
674 դիտում
12:01 26-05-2022
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն առցանց ձևաչափով մասնակցել է «5+1» ձևաչափով խորհրդակցությանը
3128 դիտում
13:02 07-04-2014
Նոր ձևաչափով օնլայն ցուցահանդես-մրցույթ
1083 դիտում
15:07 15-09-2020
Գավառի պետական համալսարանն անցավ առցանց ուսուցման՝ COVID-19-ով պայմանավորված
Այս բաժնից
973 դիտում
11:22 27-11-2024
Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան
1150 դիտում
11:02 27-11-2024
Երեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
1375 դիտում
10:23 27-11-2024
7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ