211652_close_icon
views-count12608 դիտում article-date 12:35 07-04-2014

Շղթայական ավտովթար Սեբաստիա փողոցում. բախվել են Nissan March-ը, Mercedes-ը ու ВАЗ 2107-ը. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Ռոբերտ Կիրակոսյանի վարած Nissan March մակնիշի 34 DR 120 համարանիշի, 24-ամյա Սերգեյ Էլարյանի վարած Mercedes մակնիշի 51 AD 111 համարանիշի և 43-ամյա Արմեն Գևորգյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 11 UU 870 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորուհին՝ 25-ամյա Անահիտ Գասպարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր