211652_close_icon

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Սեբաստիա փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Nissan Rogue»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong» մակնիշի ավտոբուսը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4741 դիտում article-date 15:37 01-02-2026
Այսօր՝ փետրվարի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, թիվ 230 հասցեի դիմաց, բախվել են «Nissan Rogue» մակնիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի, «Mercedes» մակնիշի, «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենաները և «Zongtong» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյան, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Կարապետյանն ու Վարդան Բաբախանյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր