Հանրապետության հրապարակում բախվել են Kia-ն ու Ford-ը. Ford-ը հայտնվել է գորգի վրա, իսկ ՃՈ հետաքննիչը մտել էր դերի մեջ
                        Այսօր՝ ապրիլի 6-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում բախվել են  Kia  մակնիշի L 4106  համարանիշի  և  Ford Focus  մակնիշի 16 UU 483   համարանիշի  ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով Ford  մակնիշի ավտոմեքենան հայտնվել էր հրապարակի սալիկապատ գորգի վրա: 
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝  ՃՈ հետաքննիչի հետ:
Սակայն հետաքննիչը  հայտնի ֆիլմի հերոսի՝ տիրացուի օրինակով,  ձեռքերը խաչել ոչ մի գործողություն չեր կատարում, պատճառաբանելով, թե հեսա հիվանդանոցից ահազանգ է ստանալու, որ կա վիրավոր ու ինքն անելիք չուն, այլ դրանով պետք է զբաղվի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը:
ՃՈ-ն պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


