211652_close_icon
views-count18599 դիտում article-date 12:47 12-05-2023

Ավտովթար Գյումրիում․ Շարլ Ազնավուրի հրապարակում բախվել են Ford Transit-ն ու Kia-ն, Kia-ն էլ հայտնվել է մայթին, բախվելով ստորգետնյա հատված տանող ցուցանակին ու պատին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։35-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում բախվել են 21-ամյա Ռուբիկ Մարդոյանի վարած Ford Transit և 49-ամյա Կարեն Մուղնեցյանի վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Բախան հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով ստորգետնյա անցման մոտ տեղադրված ցուցանակին ու բետոնե հատվածին։ 

Տեղում ծառայություն են իրականանցնում նույն վաշտի պարեկ Ալբերտ Մինասյանն ու կրտսեր պարեկ Հայկ Սանասարյանը։ Եվ պարեկները սպասում են, թե երբ կժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ովքեր արդեն 1,5 ժամ է չեն ժամանել վթարի վայր։

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր