211652_close_icon
views-count1220 դիտում article-date 12:31 04-04-2014

«Բավարիա»-ն չի փրկել «Բորուսիա»-ին սննկացումից. Վատցկե

Դորտմունդի «Բորուսիա»-իւ գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հերքել է այն բոլոր խոսակցությունները, ըստ որոնց ժամանակին «Բավարիա»-ին սննկացումից փրկել է «Բորուսիա»-ին, որը գտնվում էր ծանր ֆինանսական իրավիճակում: « Այն տեղեկությունները, որ «Բավարիա»-ն ժամանակին փրկել է մեզ սննկացումից, չեն համապատասխանում իրականությանը: Մյունխենցիները նախորդ տնօրենին 2 մլն եվրո պարտքով գումար են հատկացրել, ընդ որում տարեկան 8 % տոկոսադրույքով: Դա կարծում եմ Մայր Թերազայի քայլ չէ: Ես չեմ կարծում, որ 2 մլն եվրոն կարող էր փրկել մեզ: Երբ ես եկա ակումբ` պարտքերը մարելու համար առաջին հերթին ինձ հարկ եղավ միջոցներ գտնել»,-ասել է Վատցկեն:

Նմանատիպ նյութեր